Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ձեռքի վիրաբուժություն. drtehmine.com

Ձեռքի վիրաբուժություն. drtehmine.com

Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը

Ձեռքի վիրաբույժը զբաղվում է դաստակի, նախաբազկի հիվանդությունների և վնասվածքների վիրահատական բուժմամբ:  Ձեռքի վիրաբուժությունը զարգացել է օրթոպեդիայից և, գլխավորապես, անհետաձգելի վիրաբուժությունից:

Որո՞նք են ձեռքի վիրաբույժի խնդիրները

Ձեռքի վիրաբույժը, սովորաբար, զբաղվում է վերին վերջույթների քրոնիկական և սուր վնասվածքների, ձևախախտումների և ախտահարումների ախտորոշմամբ և բուժմամբ: Այն ներառում է նախաբազուկը, բազուկը, ձեռքը, մատները:

Ձեռքի բուժման ոլորտի մասնագետը ձգտում է հայտնաբերել ձեռքի հիվանդությունները, վնասվածքները, ուռուցքները կամ զարգացման արատները, դրանք հնարավորինը կանխել և, բնականաբար, ձեռնարկել կոնսերվատիվ և վիրահատական միջոցառումներ: Ձեռքի վիրաբույժի խնդիրներն իրենց մեջ ներառում են թերապիայի հետևյալ տեսակները.

  • վերին վերջույթների այրվածքներ մինչև մատները,
  • վերին վերջույթների փափուկ հյուսվածքների և ոսկրերի վարակ,
  • ձեռքի կիստաներ (օրինակ, գանգլիոն), բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • մատների ոսկրերի, կապանների և ջլերի վնասվածքներ, դաստակի, ճաճանչոսկրի, արմնկային հոդի կոտրվածքներ,
  • ձեռքի նյարդաթելերի և արյունատար անոթների վնասվածքներ, դրանց վերականգնում, ինչպես նաև ձեռքի և մատների ամպուտացիա,
  • վերին վերջույթների հոդերի քրոնիկական բորբոքումներ և հիվանդություններ (ռևմատիզմ, արթրիտ, արթրոզ), ոսկրերի և փափուկ հյուսվածքների արյունամատակարարման խանգարումներ և պարեսթեզիաներ, նյարդերի և ջլերի, ինչպես նաև շարակցական հյուսվածքների ճնշում (օրինակ, դաստակային խողովակի համախտանիշ),
  • զարգացման ժառանգական արատներ, ինչպես, օրինակ, պոլիդակտիլիան (բազմամատնություն),
  • համալիր շրջանային ցավային համախտանիշի բուժում (CRPS),
  • կաթվածի կամ վնասվածքի հետևանքով ձեռքի ֆունկցիայի սահմանափակման կամ կորստի վերականգնում և բուժում (շարժուն մասերի փոխարինման վիրահատություն):


Ձեռքի վիրաբույժը զբաղվում է նաև երեխաների բուժմամբ՝ ներառյալ զարգացման արատները մանկական հասակում: Առանձին մատների կամ ամբողջ նախաբազկի փոխպատվաստման իրականացումը, պրոթեզների կիրառումը և ռեաբիլիտացիան վերաբերվում են ձեռքի վիրաբույժի աշխատանքի ոլորտին, ինչի համար նա հատուկ վերապատրաստում է անցնում:

Ի՞նչ միջոցներ է կիրառում ձեռքի վիրաբույժը:

Ձեռքի վիրաբույժն ունի գործիքների հատուկ հավաքածու, որը հնարավորություն է տալիս կիրառել վիրաբուժության ատրավմատիկ տեխնիկան: Նա նաև կիրառում է բինոկուլյար խոշորացույց կամ տելեսկոպիկ ակնոցներ: Որպես կանոն, ձեռքի վիրաբույժն աշխատում է բարդ դեպքերի հետ, որոնք կապված են վիրահատական մանրադիտակի օգնությամբ իրականացվող անոթների և նյարդերի ռեկոնստրուկցիայի հետ:

Անոթների հարաբերական ճնշում առաջացնելու համար ձեռքը ֆիքսվում է բազկակապով, որը դադարեցնում է արյան հոսքը վիրահատության ժամանակ: Բացի այդ, հաջող վիրահատության համար կարևոր է արյան արտահոսք ապահովել՝ վերջույթի պրոքսիմալ մասից ձեռքն ազատելով լարանից: 

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ